հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն. Աշոտ Փաշինյան

Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն. Աշոտ Փաշինյան

Անհնար է անհամաչափ արձագանք տալ նրան ինչ էսօր տեղի ունեցավ։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը:

«Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն, ու հավանական ա, որ երբեք էլ չտեսնի:

Հիբրիդային պատերազմ փաստորեն ոչ միայն կա, այլ դրա նախաձեռնող կողմի մտքերի ընթացքը ահնարա ըմբռնել առողջ երեւակայությամբ, անհնար ա երեւակայել որ մարդը, որեւէ մարդ նման բանի մասին կարող էր ոչ միայն մտածել, այլ լրջորեն պլանավորել, պատրաստվել։

Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ, հանրությունը, պետությունը, բոլորը պետքա պատշաճ արձագանքեն սրան, իսկ թե ինչ քաղաքական բանավեճ տեղի կունենա այդ ժողովրդավարության պայմաններում, ձեր խնդիրը չի, էս մարդիկ Հայաստանի հանրային կյանքում պետք ա չլինեն, չկա սրան որեւէ այլ պատշաճ արձագանք։

Ամեն ինչ խաղաղ ու իրավական, բայց էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ»,-գրել է նա:

Փաշինյանի որդին ևս մեկ գրառում էլ է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է. «Սրա մասշտաբները իսկապես անհնար է պատկերացնել։ Ու ինձ ապշեցնում են էն բոլոր մարդիկ, քաղաքագետները, քաղաքական դերակատարները ովքեր «անկողմնակալ» արձագանք են տալիս սրան։ Մարդիկ մեր փողոցներում ուզում էին արյուն հոսի, ավելի շատ արյուն, քան որևէ մեկը երբևէ ուզել էր, ուզում էին այդ արյունը հոսի միակողմանի, իրենց ձեռքով, ու վերջ։ Նրանք քաղաքացիական պատերազմ անգամ չէին հրահրում, նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներևակայելի չափի ու ձևի։ Սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել, էս էջը Հայաստանում պետք է փակվի, ու վերջ․ Իսկ էն ինչ արեց էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի անհնար էր ամենասյուռ երևակայությամբ անգամ ըմբռնել»։

  • Կիսվել: