Եվս մեկ երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք: