հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ունենք խնդրի բացահայտման որոշակի պատկեր․ «Տաշիր Պիցցա»-ի հայտարարությունը

Ունենք խնդրի բացահայտման որոշակի պատկեր․ «Տաշիր Պիցցա»-ի հայտարարությունը

«Տաշիր Պիցցա»-ի սննդի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

««Տաշիր Պիցցայի» սիրելի հաճախորդներ,

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։

ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ  կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար  առաջնահերթություն է  մեր հաճախորդների առողջությունը։

Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության  համար»։

Նշենք, որ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Տաշիր Պիցցա»-ում 171 քաղաքացու թունավորման փաստով:

«Տաշիր Պիցցա»-ի սննդի կենտրոններում քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, Աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։

  • Կիսվել: