չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Խնդրի լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ մեկնելու մասին

Խնդրի լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ մեկնելու մասին

Այսօր Ռուսաստան մեկնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիմելով նրանց, ասաց, որ եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնի փոփոխության հարցը: Էլի եմ կրկնում՝ խնդիրը ծանոթ է, բայց լուծումն առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին: Ձեր ասածն է՝ թողեք գնանք, բայց հիմա հնարավոր չէ՛՛:

Նախարարն ասաց, որ չի կարող հստակ ասել, դեռ երբ հնարավոր կլինի Ռուսաստան մեկնել:

Նշենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր կառավարության դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում էին բացել սահմանները, որպեսզի կարողանան Ռուսաստան մեկնել:

 

  • Կիսվել: