չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառի, ոչ ոք նավթ չի վաճառի․ Ղալիբաֆ

Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառի, ոչ ոք նավթ չի վաճառի․ Ղալիբաֆ

Իրանը ոչ ոքի թույլ չի տա տարածաշրջանում նավթ վաճառել, եթե Թեհրանն ինքը չունենա նման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառի, ոչ ոք նավթ չի վաճառի։ Եթե մեր անվտանգությունը չապահովվի, ենթակառուցվածքային ոչ մի օբյեկտ անվտանգ չի մնա, իսկ նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում», - գրել է Ղալիբաֆը։

Նա ընդգծել է, որ տվյալ հակամարտության հավասարումը հանգել է կանոնին․ «կամ բոլորը, կամ ոչ ոք»։

  • Կիսվել: