Թուրքիան հերքում է Սոմալի զորք ուղարկելու մասին լուրերը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Սոմալի 15 000 զինվոր ուղարկելու մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող, գրում է ermenihaber.am-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Սոմալիի խնդրանքով Թուրքիան պատրաստվում է երկիր ուղարկել 15 000 զինվորական։
Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը նշել է, որ Սոմալիում տեղակայված թուրք զինվորականները շարունակում են աջակցել երկրի անվտանգության ուժերին։ Աջակցությունը ներառում է ռազմական օգնություն, զինվորականների ուսուցում և խորհրդատվություն՝ ահաբեկչության դեմ պայքարի կարողությունները զարգացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սոմալիում ռազմական ներկայություն ունի և աջակցում է երկրի զինված ուժերի պատրաստմանն ու անվտանգության կարողությունների զարգացմանը։



