Ռումբերի տեղադրման մասին ահազանգեր` Եվրոպայում
Ֆրանսիայի Կալե-Ֆրետեն երկաթուղային կայարանում ռումբի մասին ահազանգի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երկաթուղային հաղորդակցությունը։ Ժանդարմերիան ավելի ուշ թույլատրել է վերսկսել երթևեկությունը։
Վերջերս Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ռումբերի տեղադրման մասին ահազանգերի նոր ալիք է գրանցվել։ Դրանց թիրախում են հայտնվել օդանավերը, դպրոցները և լրատվամիջոցները։
Նոյեմբերի 11-ին ռումբի մասին ահազանգեր է ստացել Իտալիայի շուրջ 6300 դպրոց։ Կատարվել են տարհանումներ, դպրոցները փակվել են։ Թեմայի շուրջ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կառավարության նիստ է անցկացրել։ Նա հայտարարել է, որ ահազանգերը կեղծ են եղել, իրավիճակը հսկողության տակ է։
Նման ահազանգեր են ստացել նաև Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության բազմաթիվ դպրոցներ։


