Անհայտ անձը Սպիտակ տնից ոչ հեռու կրակ է բացել․ կան վիրшվորներ
Անհայտ անձը կրակ է բացել Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդվում է՝ հրաձգության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։
Կրակողը դեռևս չի ձերբակալվել։ Իրավապահ մարմինները շրջափակել են տարածքի մի մասը և փակել հարակից փողոցները։



