Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների փոխանակում են իրականացրել
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմինների փոխանակումներ են իրականացրել Բելառուսի տարածքում: Ըստ այդմ՝ Մոսկվան Կիևին է փոխանցել 501 զոհված զինծառայողի մարմին՝ զոհված 31 ռուս զինվորների դիմաց։
Հիշեցնենք, որ նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել անցած ամիս, երբ ռուսական կողմն Ուկրաինային էր վերադարձրել 522 մարմին, Ուկարինան՝ ռուսական կողմին՝ 33։
Հունիսին կողմերը Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ նաև գերիների էին փոխանակել՝ «160-ը՝ 160-ի դիմաց»։



