Առաջիկայում Ռուսաստանի հետ շփումներ կլինեն. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությամբ։ Այս մասին, այսօր՝ հոլիսի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակմամբ։ Առաջիկայում շփումներ կլինեն»,– ասաց դիվանագետը` պատասխանելով երկկողմ հարաբերությունների մասին հարցին:
Ինչ վերաբերում է առանձին հանդիպումներին, ապա Սաֆարյանը նշեց եթե նման հանդիպումներ լինեն, անպայման կտեղեկացնեն, և հավելեց անպայման կլինեն։
Հիշեցնենք հունիսի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակասել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել էր` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։ Հունիսի 29-ին նա հայտարարել էր, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։


