Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցերը. Axios
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով դիվանագիտական փոխգործակցության վերականգնման հնարավորությանն առնչվող հարցեր։ Այս մասին, հղում անելով աղբյուրին, հայտնել է Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Զելենսկին այսօր խոսել է նախագահ Թրամփի բանագնացներ Ստիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրանք քննարկել են գաղափարներ այն մասին, թե ինչպես վերականգնել դիվանագիտական ջանքերը հակամարտության դադարեցման ուղղությամբ»,- գրել է Ռավիդը։



