Վառելիքի շուկայում դժվարությունները ժամանակավոր են. Պուտին
ՌԴ տնտեսության և դրա հիմնական ոլորտների վիճակը կայուն է՝ չնայած վառելիքաէներգետիկ համալիրը ապակայունացնելու փորձերին. վառելիքի շուկայում դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Մեր խորհրդակցության հենց սկզբում նշեմ, որ հայրենական տնտեսության և դրա հիմնական ոլորտների վիճակը կայուն է, նույնիսկ չնայած վառելիքաէներգետիկ համալիրում և որոշ այլ ոլորտներում իրավիճակը ապակայունացնելու արտաքին փորձերին»,- հավելել է ՌԴ նախագահը:
«Միևնույն ժամանակ կրկին ցանկանում եմ ընդգծել. դժվարությունները, որոնք մեզ համար ստեղծում են վառելիքի շուկայում, անասկած, ժամանակավոր բնույթ են կրում և ի վիճակի չեն ազդել ընդհանուր տնտեսական դինամիկայի վրա»,- ընդգծել է Պուտինը:



