հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը

66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

Դիվանագետի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Դարչիևը մահացել է Մոսկվայում՝ քրոնիկ հիվանդության պատճառով։

Նա 2014-2021 թվականներին եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը, ապա վերադարձել է նախարարության կենտրոնական ապարատ։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի մարտին։

Պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով։

  • Կիսվել: