ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Մյունխենում հանդիպել է ֆրանսիական CEA-Leti հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սեբաստիան Դովեի հետ։ Դավիթ Թադևոսյանը հանդիպման մասին մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով։ 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունները, CEA-Leti-ի հետ համագործակցության հեռանկարները, միջազգային փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և համատեղ հետազոտությունների իրականացման ուղղությունները։

Մեր նպատակն է զարգացնել Հայաստանի կիսահաղորդչային ներուժը և ամրապնդել դիրքերը միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգում»,– գրել է նախարարն՝ ընդգծելով, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները կենտրոնի ստեղծման հայեցակարգի և գործունեության հնարավոր մոդելի շուրջ։

 

  • Կիսվել: