ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ պարեկային շրջայց են իրականացրել Ագարակ և Մեղրի

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ պարեկային շրջայց են իրականացրել Ագարակ և Մեղրի

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության առաքելություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:

«Առաքելության ղեկավար տիկին Սատու Կոյվուն գործընկերների հետ միասին ողջունել է պատվիրակությանը, ներկայացնելով առաքելության գործունեությունը, տեղեկություններ տրամադրելով տեղում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատասխանելով պատվիրակության հարցերին։

Պատվիրակությունն այցելել է նաև առաքելության Կապանի գրասենյակ՝ մասնակցելով Ագարակ և Մեղրի իրականացված պարեկային շրջայցին»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: