ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ

ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ

Երևանում, այսօր՝ նոյեմբերի 13–ին, թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել:

«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,– հայտնեցին ՆԳՆ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակում է եղել թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել, որից հետո քաշքշոց է սկսվել:

  • Կիսվել: