«Պանիր Չանախ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի
Անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ․ Բլագոդարնոյե) արտադրվող «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական անհամապատասխանությունները վերացվել են: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է:



