չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Լավ նորությունն այն է, որ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ Կալլասին

Լավ նորությունն այն է, որ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ Կալլասին

Լավ նորությունն այն է, որ ֆոբիաները բուժվում են։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում՝ պատասխանելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությանը՝ Եվրոպայի երկրներին սպառնացող Մոսկվայի սպառնալիքի մասին։

«Լավ նորությունն այն է, որ ֆոբիաները բուժվում են», - ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական կողմը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար։

  • Կիսվել: