չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 
 
Նոր ավտոբուսներն ավելի տարողունակ են և հարմարավետ՝ ձեր երթևեկությունն առավել հաճելի դարձնելու համար:
 
 2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:
 
 Նոր հասարակական տրանսպորտն ապահովված է հետևյալ հնարավորություններով՝
 
 թեքահարթակներ անվասայլակների և մանկասայլակների համար,
 
 անվասայլակների և մանկասայլակների համար հատուկ անձնավորված տեղեր,
 
տեսախցիկներ անվտանգությունը վերահսկելու նպատակով,
 
հեռախոսի լիցքավորիչներ,
 
ուղևորների հաշվարկի սարքեր,
 
կանգ կոճակներ,
 
տեղեկատվական ցուցանակներ:
 
Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ transport.yerevan.am:
 

  • Կիսվել: