Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն կունենան այցելել երևանյան մշակութային օջախներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է ընթացիկ տարվա սոցիալական նշանակության միջոցառումների շարքը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն կունենան այցելել երևանյան մշակութային օջախներ:
Ծրագրի նպատակը՝ երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրության բարձրացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Ճանաչողական այցի առաջին հասցեն՝ Մեծն Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ինտերակտիվ ծրագրերի միջոցով հնարավորություն են ունեցել ծանոթանալ ազգային նվագարաններին ու երաժշտական գործիքներից օգտվելու նրբություններին:
Անմիջական այս միջավայրն ու կրթամշակութային ծրագիրը կարևոր քայլ են երեխաներին արվեստին մոտեցնելու համար: Միջոցառման ավարտին երեխաները նվեր ստացան նաև թեմատիկ գրքեր, ինչը լավ հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու Կոմիտասի ստեղծագործական աշխարհին: