չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ չի կայացրել. Ազարյան

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ չի կայացրել. Ազարյան

Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը:

«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։

 Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է»,-նշել է նա:

  • Կիսվել: