շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թմրաշրջանառության ծավալների ավելացման հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստին․ Փաշինյան

Թմրաշրջանառության ծավալների ավելացման հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստին․ Փաշինյան

Հայաստանում թմրաշրջանառության ծավալների ավելացման հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա լրջագույն պրոբլեմ է: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ դա դարձել է Անվտանգության խորհրդում, եթե չեմ սխալվում՝ մեկից ավելի քննարկման առարկա, և դա լրջագույն մարտահրավեր է:

Պատկերացնո՞ւմ եք՝ Անվտանգության խորհրդում քննարկվել է հարցը, և ես կիսում եմ ձեր մտահոգությունները: Բացի ձեր մտահոգությունները կիսելուց, շատ կոնկրետ հանձնարարականներ են տրված համապատասխան կառույցներին»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: