Ակնհայտ է՝ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում․ ԵՄ դեսպանը՝ Սյունիքի մարզ այցից հետո
ԵՄ-ն օգտագործում է իր բոլոր դիվանագիտական լծակները խնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքում այցով գտնվող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչ են անելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ:
«Այն պնդումը, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության կողմից, դրանով արդեն ամեն ինչ ասված է»,- նշել է դեսպանը:
Դեսպանը նշել է, որ ապագայում ցանկանում է վերադառնալ Սյունիք՝ մարզի զարգացման ծրագրերը խաղաղ քննարկելու համար ։
Հարցին, թե արդյոք իրեն ներկայացվել է Սեւ լճի տարածքի քարտեզը, ինչպիսին է նրա կարծիքը, դեսպանը պատասխանել է, որ տեսել է մի քանի քարտեզների մասին:
Նրան ներկայացրել են 1969 թվականի քարտեզը։
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին, որ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել նրանց, Վիկտորինն ասաց, որ Եվրամիությունը բոլոր մակարդակներում մշտապես բարձրացնում է ռազմագերիների հարցը: