Մի գիշերվա մեջ Գազայի Խան Յունիս քաղաքում 54 մարդ է զոհվել
Գիշերը մի քանի ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքին, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, տեղեկացնում է Associated Press–ը:
Նշվում է, որ Խան Յունիսում Associated Press-ի օպերատորը գիշերը ֆիքսել է քաղաքի վրա իրականացված 10 ավիահարված և տեսել բազմաթիվ մարմիններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցի դիահերձարան։
Հաղորդվում է նաև, որ ստացված վնասվածքների ծանրության պատճառով որոշ դիերի նույնականացման համար ժամանակ է պահանջվել: Հիվանդանոցի դիահերձարանը հաստատել է, որ 54 մարդ է զոհվել, որոնցից մեկը Կատարի Al Araby հեռուստաընկերության լրագրողն է: