ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման լայն գործընթաց ենք մտել․ ՆԳ նախարար
ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շատ կարևոր և լայն թափով գործընթաց ենք մտել: Այս մասին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացը ԵՄ-ի հետ ավելի մերձենալու և ԵՄ ընտանիք ինտեգրվելու կարևոր հանգրվան է լինելու։
«ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման դրական էֆեկտները կարելի է անվերջ թվարկել․ ազդեցություն տնտեսության վրա, ազդեցություն ներդրումների վրա, կապերի զարգացման վրա, բայց ի՞նչն եմ ես առավելապես կարևորում։ Սա լավ առիթ է արժեքաբանական առումով փոփոխելու այն բոլոր ռազմավարական մոտեցումները, որոնք կարող են լինել ժողովրդավարական պետություններում»,- նշեց նախարարը։