Միշտ հաճելի է հանդիպել Լյուքսեմբուրգի փոխվարչապետին․ Միրզոյան
Միշտ շատ հաճելի է հանդիպել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելին, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր գործընկերության իսկական բարեկամն ու աջակիցն է։ Այս մասին X-ում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Քննարկեցինք մեր փոխգործակցության հետագա ամրապնդմանն ուղղված նոր նախաձեռնություններ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ շրջանակներում»,-նշել է նա: