Արդեն մի քանի ամիս է՝ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով. Զելենսկին
Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ռազմական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Սումիի ուղղությամբ։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 67 հազար ռուս զինվոր է կենտրոնացված Ուկրաինայի հետ հյուսիսային սահմանին։ Հենց Սումիի ուղղությունն է դարձել ռուսների համար գլխավորը։
«Անկեղծ ասած, հարձակողական գործողությունները սկսվել են բոլոր ուղղություններով: Եվ հիմնական ուղղությունը հենց Սումին էր: Այնտեղ կենտրոնացված էր 67 հազար ռուսական զորք: Մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք նրանց միավորումը թույլ չտալու համար: Եվ դա տեղի է ունենում արդեն մի քանի ամիս»,-նշել է Զելենսկին: