Ծիծեռնակաբերդի բարձունքի շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել. Ավինյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ:
Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: