հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Սլովակիան վետո կդնի Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծումը դադարեցնելու ԵՄ-ի ծրագրի վրա

Սլովակիան վետո կդնի Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծումը դադարեցնելու ԵՄ-ի ծրագրի վրա

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Եվրամիության ծրագիրը՝ մինչև 2027 թվականի վերջ ռուսական բնական գազի ներմուծումը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Նշվում է, որ եվրոպական հանձնաժողովը՝ դաշինքի գործադիր մարմինը, հաջորդ ամիս մանրամասն ծրագիր կներկայացնի։

Նպատակը մինչև այս տարվա վերջ Ռուսաստանի հետ նոր գազային պայմանագրերը արգելելն է և մինչև 2027 թվականի վերջ փուլ առ փուլ ԵՄ 27 երկրում դեռևս գործող պայմանագրերը չեղարկելը։

Ըստ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, սակայն, ծրագիրն իր երկրի համար բացարձակապես անընդունելի է: Նա հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է վետո դնել դրա վրա։

Նա շեշտել է, որ այս քայլը կվնասի Սլովակիային և ամբողջ ԵՄ-ին, քանի որ գազի գների բարձրացման կհանգեցնի։ Սլովակիան գազի մատակարարման պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, որի ժամկետը լրանում է 2034 թվականին, և Ֆիցոն հայտարարել է, որ վնասի փոխհատուցում կպահանջի, եթե ծրագիրն իրականացվի։

Ֆիցոն մերժել է նաև Ռուսաստանից Եվրամիություն նավթի և միջուկային վառելիքի ներմուծումը դադարեցնելու առաջարկը։ Հունգարիան և Սլովակիան, որոնց առաջնորդները համարվում են Պուտինի ամենամտերիմ դաշնակիցները Եվրոպայում, արգելափակել են նաև ԵՄ ռազմական օգնությունը Ուկրաինային:

  • Կիսվել: