շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին

Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին

Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է: Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան։ Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա,  Բաքվում հայ գերիների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։

«Եթե խորանա թշնամանքը, կնշանակի, որ այդ հարցը 100 տոկոսով չի լուծվի, իսկ խաղաղությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը միակ ճանապարհն է հանգուցալուծելու այդ իրավիճակը»,- նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ այդ խնդիրն իրենց օրակարգում է, միշտ եղել է, այսօր էլ է իրենց օրակարգում։

«Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Երբեք չենք մոռանում այդ խնդիրը, շարունակելու ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

  • Կիսվել: