ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Զերծ մնանք ընդհանրացումներից, նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազար դպրոցականներին․ Հարությունյան

Զերծ մնանք ընդհանրացումներից, նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազար դպրոցականներին․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած դեպքին:

«Մերձավանում տեղի ունեցածի համատեքստում ուզում եմ խնդրել, որ զերծ մնանք ընդհանրացումներից և նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազար դպրոցականներին: Նրանց գերակշիռ մեծամասնությունը փայլուն, դաստիարակված, խելացի երեխեք են, որոնք մեծ ապագա են ապահովելու մեր պետությանը: Շատ շփվեք նրանց հետ, ահագին բան կսովորեք»,-նշել է նա:

 

  • Կիսվել: