ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մենք կիսում ենք տարածաշրջանում խաղաղության կարևորության ընդհանուր տեսլականը. Միրզոյանը՝ ԵԽ ՄԻ հանձնակատարի մասին

Մենք կիսում ենք տարածաշրջանում խաղաղության կարևորության ընդհանուր տեսլականը. Միրզոյանը՝ ԵԽ ՄԻ հանձնակատարի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցում պատմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտիի հետ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում իր հանդիպումների մասին՝ Եվրոպական քաղաքական հանրության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը նշանակալի ներդրում է ունեցել ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։ Ուրախ եմ տեսնել, որ մենք նաև կիսում ենք մեր տարածաշրջանում խաղաղության կարևորության ընդհանուր տեսլականը։ Նա ընդգծեց Հայաստանի կողմից մամուլի ազատության ոլորտում արձանագրված զգալի առաջընթացը, որը վերջերս արձանագրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը»,-նշել է Միրզոյանը:

  • Կիսվել: