հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երկարաժամկետ կտրվածքով Արցախում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ կամ աղետ. ԱՀ ՄԻՊ

Երկարաժամկետ կտրվածքով Արցախում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ կամ աղետ. ԱՀ ՄԻՊ

Մինչև երեկ զոհվել է 18 քաղաքացիական անձ, մեկ երեխա, յոթ կանայք, 11 տղամարդիկ:

Նախնական՝ 19-ից մոտ կեսը հիսունից բարձր տարիքի է: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

՛՛Զոհերի ճնշող մեծամասնությունը եղել է դիտավորյալ, նպատակային թիրախավորում, քանի որ ԱԹՍ-ի միջոցով գործնակաւմ հավանական չէ, որ կարող են շեղվել, Հադրութում, օրինակ, հենց տան վրա են խփել:

Վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծությունները եղել են բարձր դիպուկություն ունեցող զենքերից, շենքերին են փխել, հասկանալի է, որ ցանկացել են հենց այդ շենքերը թիրախավորել:

Առ հոկտեմբերի 4-ը 80 վիրավորներ կան, որոնցից 60-ը լուրջ վիրավորման դեպքեր՝ 40 տղամարդ, 12 կանայք՝ ներառյալ երեխաներ, առնվազն չորս դեպք երեխա է եղել, այս 60-ից 24-ը արձանագվել է բնակելի տարածքում, կարծեմ վեցը եղել են հանրային նշանակության վայրերում և այլն:

Ստեփանակերում վիրավորումները եղել են 22-ը, Մարտունի քաղաքը երկրորդ տեղում է, հետո Մարտակերտը, հետո մի շարք բնակավայւեր՝ ներառյալ Հադրութ շրջկենտրոնը:

Ստեփանակերտը հիմնական թիրախի տակ է եղել, ինչը լրացուցիչ կերպով ապացուցում է, որ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված տարածքները թիրախավորել, միգուցե նաև խուճապի ու ահաբեկման նպատակներ են ունեցել:

Վերջին օրերին հրթիռահրետանային միջոցներով թիրախավորում են կենսական նշանակության ենթակառուցվածքները՝ ներառյալ էներգամատակարարման համակարգերը, կապի միջոցները՝ բավականին կենտրոնական միջոցներ, ջրատար համակարգերը, որոշակի վնասներ է կրել գազատար համակարգը, այդ պատճառով պարբերաբար մարդիկ զրկված են եղել էլեկտրականությունից, գազից, ջրամատակարարումից:

Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել իր առջև ամբողջությամբ շարքից հանել կենսական նշանակության համակարգերը, ինչը հանցագործություն է, մարդասիրական լրջագույն աղետի կարող է հանգեցնել:

Միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր է կիրառում Ադրբեջանը՝ կասետային զենքեր ու ռումբեր: Կասետային զենքերի լայն կիրառման հետևանքով բավականին շատ վիրավորներ ու զոհեր են արձանագրվել, բնակչության համար շատ վտանգավոր են, հատկապես Ստեփանակերտում շատ է կիրառվել, որոնց մեծ մասը չի պայթել, դրանք կարող են ժամանակի ընթացքում մեծ վտանգ ներկայացնել քաղաքացիական բնակչութան, հատկապես՝ երեխաների համար, երկարաժամկետ կտրվածքով Արցախում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ կամ աղետ:

Լիբիայից ու Սիրիայից վարձկաններ են վարձվել, հաշվի առնելով այս ահաբեկչական խմբերի  ցեղասպանական գործունեությունը՝ սա պետք է միջազգային հանրության ուշադրության ներքո լինի՛՛,-նշեց նա:

Արցախի ՊԲ բանակի որոշ զինծառայողների մարմիններ Ադրբեջանական կողմում են: ՄԻՊ-ն ասաց, որ պիտի փորձենք վերադարձնել, և այս հարցը ևս միջազգային հանրության ուշադրության ներքո պիտի լինի:

 

  • Կիսվել: