հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Յոթ մոլորակ միասին՝ երկնակամարում. բաց մի թողեք փետրվարի 28-ի երկնային շոուն

Յոթ մոլորակ միասին՝ երկնակամարում. բաց մի թողեք փետրվարի 28-ի երկնային շոուն

Փետրվարի 28-ին տիեզերքում «մոլորակների մեծ շքերթ» է սպասվում․ այդ օրը յոթ մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը, կդասավորվեն Արեգակի նույն կողմում և  միաժամանակ տեսանելի կլինեն երկնակամարում։

Որոշ մոլորակներ հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, իսկ մյուսները՝ դիտողական սարքերի միջոցով։ Գիտնականներն ասում են՝ մոլորակային այսպիսի  դասավորություն մի քանի տասնամյակը մեկ է պատահում։

  • Կիսվել: