հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Միշիկը փող էր տալիս ու իրար մեջ կռիվ էին անում, թե որ մի խմբագիրն ինչու է 100 դոլար քիչ ստանում. Սիմոնյան

Միշիկը փող էր տալիս ու իրար մեջ կռիվ էին անում, թե որ մի խմբագիրն ինչու է 100 դոլար քիչ ստանում. Սիմոնյան

«Եթե թափանցիկությունից ենք խոսում, եկեք նաև մյուսների թափանցիկությունից խոսենք, օրինակ՝ լրատվամիջոցների: Հասկանանք, օրինակ՝ 3900 տպաքանակ ունեցող «Ժողովուրդ» օրաթերթը ոնց է կարողանում ապահովել իր բյուջեն և աշխատավարձեր տալ և աշխատել: Ոնց է ստացվում, որ լրատվամիջոցը, որը գալիս ու արդարությունից է խոսում, տերը գնում մտնում է բանկ, ասում է՝ եթե չես ուզում քո մասին վատ բան գրեմ, իմ մոտ կբերես գովազդ կդնես: Կամ ասում է, օրինակ՝ այս մի լրատվամիջոցում գովազդ դրել ես, եթե իմ մոտ էլ չդրեցիր, քեզ վատ կլինի: Տիկին դատախազ՝ պետք է շանտաժի դեպքերը բացահայտվեն»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ Սիմոնյանն ասաց. «Ձեզ թվում է մենք այնքան հիմար ենք, պետք է բացեիբաց ԱԺ-ի համար ինչ-որ բան առնենք Mankan խանութից և ամեն մի վինի պուխի խաղալիքի մեջ 1000 դրամ փող աշխատենք, բաժանել ենք երեխեքին, որոնք գալիս են ստեղ: Գալ այստեղ այդ ամենը ներկայացնել որպես կոռուպցիա, որ երեխեքին Mankan-ից ինչ-որ բան եմ առել նվիրել, այո, էլի նվիրելու եմ մեր երեխաներին, որոնք ծնող չունեն, որոնք մանկատներում են, մեծերին եմ գնացել տեսել, ծաղիկներ եմ ուղարկել: Իրականում գիտեք ինչն է իմ դուրը գալիս, որ այս ամենն այնքան բաց է, որ իրենք մտածում են, որ այս ամենն անելով վնաս են տալիս օրինակ՝ ինձ, բայց օգնում են: Տիկին դատախազ, խնդրում եմ զբաղվեք յուրաքանչյուր գործով: Տիկին Թովմասյանն ասում է՝ ես կարոտում եմ այն ժամանակվա կոռուպցիան, գիտեք խի է կարոտում, որովհետև այն ժամանակ ծրարով Միշիկը փող էր տալիս ու իրար մեջ կռիվ էին անում, թե որ մի խմբագիրն ինչու է 100 դոլար քիչ ստանում, անունն էր՝ օգնություն թերթին»:

  • Կիսվել: