Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ժիր ու աշխույժ երեխա է. Տիգրանի հորաքույրը մանրամասներ է պատմել
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մայիսի 4-ից անհետ կորած երկուամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։Այսօր Տիգրանի հորաքույրը՝ Ա. Պետրոսյանը որոշ մանրամասներ է պատմել երեխայի մասին՝ հերքելով նրա լավ չքայլելու մասին տեղեկությունները։
«Կուզենամ բոլոր լրատվականները իրենց գրառման մեջ ուղղում կատարեն Տիգրանի չքայլելու վերաբերյալ, որպեսզի գործի հունը ճիշտ ընթանա, որ այն մարդիկ ովքեր փորձում են օգնեն մեր Տիգրանին, ճիշտ ինֆո իմանան։
Չգիտեմ, որտեղից եք դա վերցրել հարգելի լրատվականներ այդ ինֆոն, թե երեխան լավ չի քայլում։ Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը, Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ժիր ու աշխույժ երեխա է, ուղղակի անփույթ վազող է, եթե վազում է, անպայման ընկնում է ու շաաաաատ բարձր ձայնով լացում։
Տիգրանը այնքան սուր ձայն ունի, որ լացում ա, մենք մեր ականջներս փակում ենք։ Պահանջում եմ, խնդրում եմ, ուղղեք եւ մի տարածեք որ չի քայլում, ուղղակի Տիգրանը սիրում էր միշտ իրա մամայի գիրկը լիներ։ Գիրկը լինելն ու չքայլելը տարբեր բաներ են, ճիշտ գրեք, տարածեք, որ ճիշտ ընթանա ամեն ինչ։
Շնորհակալություն»,-գրել է նա։