հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Հոկտեմբերի 27»-ի հիմնական վկաները շատ տարօրինակ ձևով մահացել են». Քոչարյան

«Հոկտեմբերի 27»-ի հիմնական վկաները շատ տարօրինակ ձևով մահացել են». Քոչարյան

«Հոկտեմբերի 27»-ի հետ կապված հիմնական վկաները շատ տարօրինակ ձևով մահացել են. այսօր Ազգային ժողովում հիշեցրեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ գլխավոր դատախազին խնդրելով ներկայացնել՝ ինչ փուլում է «Հոկտեմբերի 27»-ի գործը։ 

«Մեկուսարանում էլեկտրիկը մահանում է էլեկտրահարվելով, քեռին՝ կախվելով, Էդիկ Գրիգորյանն էդպես էլ, շատ լավ միջավայրում, շարունակում է ցմահ մնալ մեկուսարանում։ Ի՞նչ եք կարծում՝ եթե մեծ ուժեր չլինեին էս ամենի հետևում, էսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեի՞ն։ 2012թ․, երբ ես ԱՄՆ-ում էի՝ Պասկևիչյանի հետ, պատահաբար տեսնում եմ Տիգրան Նազարյանին՝ սրճարանում․ նա կարևորագույն վկա էր»,- նշեց նա։ 

  • Կիսվել: