Վրացական կողմի հետ միասին լուծվել են խնդիրները որոշ ապրանքների գծով. նախարար
Որոշ ապրանքների հետ կապված խնդիրներ լուծվել են վրացական կողմի հետ միասին։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե Վրաստանում տեւական ժամանակ է, ինչ ստուգումներ են անցնում Ռուսաստան ապրանքներ տեղափոխող բեռնատարները։
Նա պարզաբանել է, որ լուծումներ են գտնվել ալյումինե փայլաթիթեղի, տեքստիլի, ծաղիկների համար, մասամբ լուծվել են նաեւ կոնյակի սպիրտին վերաբերող հարցերը։ «Տնտեսվարող սուբյեկտների միջեւ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Մանրամասների բացահայտումը տեղին չեմ համարում, գործարարները տեղյակ են խնդրին, մենք սերտ համագործակցության մեջ ենք նրանց հետ»,- նշել է նախարարը։