ՔՊ-ն խորհրդարանական առաջիկա ընտրություններին դաշինքով չի մասնակցի․ Սիմոնյան
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի մասնակցի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հաջորդ ընտրություններին, չեմ կարծում, որ դաշինքով ենք գնալու, դա իմ վստահ կարծիքն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է և ստանալու է ձայների 50+1 տոկոսը»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակելու է բարեփոխումները Հայաստանում: