հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Հայկական ավիաուղիների» վկայականի գործողությունը կասեցվել է. Hetq.am

«Հայկական ավիաուղիների» վկայականի գործողությունը կասեցվել է. Hetq.am

Քաղավիացիայի կոմիտեն մայիսի 6-ին կասեցրել է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Գրում է Հետքը:

ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն փոխադրումներ կատարել:

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

«Հայկական ավիաուղիները» մինչեւ վերջերս ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:

EK-AAD-ն Հայաստան էր տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում, սակայն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է դրա նոր շահագործողը՝ թուրքական Southwind Airlines-ը: Վերջինիս ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: 

Ինչ վերաբերում է EK-AAB-ին, ապա այն 2023-ի ապրիլին էր Հայաստան տեղափոխվել ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ինքնաթիռը, սակայն, այս տարվա հունվարից կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից էլ մարտի 25-ին թռել է Ստամբուլ, ապա գրանցվել վերոնշյալ Southwind Airlines-ի շարժակազմում որպես TC-GRG:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: