հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել մարզահամերգային համալիրի տարածքում

ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել մարզահամերգային համալիրի տարածքում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզահամերգային համալիրի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։

ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում գումար հատկացրեց մարզահամերգային համալիրին շենքային պայմանների բարելավման համար։

Այս տարի մարզահամերգային համալիրում մի շարք կարևոր և մասշտաբային միջոցառումներ են սպասվում, այդ թվում՝ «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։

 

  • Կիսվել: