երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր որոշում. «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ն Գյումրիի Լիսինյան 15 հասցեում անօթեւանների համար բնակարաններ կկառուցի

Նոր որոշում. «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ն Գյումրիի Լիսինյան 15 հասցեում անօթեւանների համար բնակարաններ կկառուցի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում գույք նվիրաբերելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Նշվում է, որ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Լիսինյան փողոց թիվ 15 հասցեով շինությունը փոխանցել Գյումրի համայնքին՝  հետագայում այն անհատույց օգտագործման  իրավունքով «Ամերիկյան Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ին տրամադրելու նպատակով, քանի որ վերջինս նախատեսում է 500 հազար դոլարի չափով ներդրում անել վերոնշյալ շենքի վերակառուցման և ներքին հարդարանքի համար։

«Ամերիկյան Փարոս» հիմնադրամի  ներկայացված ծրագրով նախատեսվում է կառուցել  20-25 բնակարաններ՝ երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում, իսկ առաջին հարկում լինելու է կարի արտադրամաս և ուսումնական կենտրոն բարեգործական նպատակներով, որի համար  Համայնքի և «Ամերիկյան Փարոս Հիմնադրամի» միջև կնքվել է հուշագիր։

Վերոնշյալ սոցիալական բնակարանները հետագայում կհատկացվեն Համայնքում ապրող միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ օրս չեն օգտվել որևէ պետական աջակցությունից։

  • Կիսվել: