ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Երևան-Սևան միջպետական ճանապարհին ընթացող նորոգման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Երևան-Սևան միջպետական ճանապարհին ընթացող նորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են Մ-4 Երևան - Սևան միջպետական ավտոճանապարհի 28,174 կմ երկարությամբ հատվածի աջակողմյան գոտու միջին նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ծրագրի արժեքը 1,473 մլրդ. դրամ է։ Աշխատանքները մեկնարկել են և նախատեսված են ավարտել այս տարի։ Այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Նախարարը զրուցել է շինարարների և պատասխանատուների հետ, հանձնարարել խստագույնս հետևել աշխատանքների որակին և ժամկետներին։

  • Կիսվել: