Երևան–Սևան ճանապարհին կիլոմետրանոց խցանում է. բեռնատարը միակողմանի փակել է ճանապարհը
Երեւան–Սեւան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետեւանքով կիլոմետրանոց խցանում է ստեղծվել։ Այս պահին պարեկները փորձում են բացել խցանումը։
Նշենք, որ այսօր առավոտից ամբողջ Հանրապետությունում տեղումներ են։


