կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կառավարությունը 2,9 մլրդ դրամ հատկացրեց 10 կրթահամալիրների և 5 դպրոցների կառուցման ու կարիքների համար

Կառավարությունը 2,9 մլրդ դրամ հատկացրեց 10 կրթահամալիրների և 5 դպրոցների կառուցման ու կարիքների համար

Կառավարությունն իր այսօրվ՝ մայիսի 23-ի նիստում որոշեց 2 մլրդ 920 մլն դրամի չափով վերաբաշխում կատարել բյուջեի նախագծում, արդյունքում Քաղաքշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով 10 կրթահամալիրի կառուցման  աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:

Այդ կրթամահալիրներն են՝

ՀՀ Արագածոտնի մարզ

գ․ Ճարճակիսի կրթահամալիր

ՀՀ Գեղարքունիքի մարզ

գ․ Կախակնի կրթահամալիր

գ․ Արեգունու կրթահամալիր

գ․ Փոքր Մասրիկի կրթահամալիր

գ․ Մաքենիսի կրթահամալիր

ՀՀ Լոռու մարզ

գ․ Բազումի կրթահամալիր

գ․ Միխայլովկայի կրթահամալիր

գ․ Կաթնառատի կրթահամալիր

գ․ Գարգառի կրթահամալիր

ՀՀ Սյունիքի մարզ

Սիսիան համայնքի Շաքիի կրթահամալիր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 5 հանրակրթական դպրոցի հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 31 մլն 448 հազար դրամի չափով:

Այդ դպրոցներն են.

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ(ճաշարանի գույքի ձեռքբերում),

«Ալավերդու Ստ․Շահումայնիանվանթիվ 5 ավագդպրոց»ՊՈԱԿ(տեսախցիկների ձեռքբերում),

«Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ(էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում),

 «Վանևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ(ջեռուցման աշխատանքների ձեռքբերում),

«Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)։

Նախարարի խոսքով, այս պահին կան 133 օբյեկտներ, որոնք գտնվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվության շրջանակներում. «Դրանց մեջ 85 դպրոցներ են եւ 48 կրթահամալիրներ: Քաղաքաշինության կոմիտեի տիրույթում 95 օբյեկտներ են, որոնցից 59-ը դպրոց եւ 36 կրթահամալիր: Այս պահին ունենք շինարարության փուլում գտնվող 107 օբյեկտներ: Մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում: Աարդեն ավարտված ունենք 27 ուսումնական հստատություններ»,-ասաց Անդրեասյանը:

Վարչապետին զեկուցվեց, որ երկու օր առաջ Գեղարքունիքի Շատջրեքի դպրոցում ստուգումներով պարզվել է, որ շեղումն երն այնպիսին են, որ հնարավոր չէ լուծում տալ, հանձնաժողովը որոշել է, որ այդ մի մասնաշենքը պետք է ապամոնտաժվի: Շիրարան իր ուժերով ապամոնտաժել է եւ պետք է նորը կառուցի:

Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ թեեւ ապամոնտաժումը պլանները հետ է գցում, բայց իրենք պետք է սկզբունքային գտնվեն. «1-2 նման նախադեպերը շինարարներին հստակ ուղերձ կլինեն, որ այդպես չանեն: Իհարկե, հեշտ չի լինելու, ենթադրում եմ, որ բողոքարկումներ կլինեն, դատական գործընթացների մեջ կընկնենք, բայց կապ չունի, այդ ուղղությամբ պետք է գնանք»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: