Միացյալ Նահանգները հաստատել է, որ Իրանի հետ բանակցություններ է վարել
Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կապեր պահպանել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների և իրանցիների միջև նամակագրությանը, կարող եմ հաստատել, որ այն շարունակվում է», -ըստ CNN-ի՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել, դրանց թէվում՝ արդյոք բանակցություններն ուղի՞ղ էին անցկացվում, թե՞ անուղղակի։