կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Դպրոցների ֆինանսավորման բյուջեն աճել է ավելի քան 6,5 մլրդ դրամով

Դպրոցների ֆինանսավորման բյուջեն աճել է ավելի քան 6,5 մլրդ դրամով

Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության արդյունքում ավելի քան 6,5 միլիարդ դրամով աճել է այդ նպատակով հատկացվող բյուջեն։

Այս մասին մայիսի 23-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով  ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։

Փոխնախարարը ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններից ամենակարևորն ու առանցքայինը համարեց երեխաների թվով ֆինանսավորումից անցումը դասարանների թվով ֆինանսավորմանը։

«Եթե 2023 թվականին հատկացվել էր շուրջ 115 միլիարդ դրամ դպրոցների ֆինանսավորումն ապահովելու համար, ապա 2024 թվականին 6,6 միլիարդ դրամով բյուջեն ավելացել է ՝ կազմելով ավելի քան 121 մլրդ դրամ»,-մանրամասնեց փոխնախարարը։

  • Կիսվել: