ԵՎՐՈ-2027-ի որակավորման փուլ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ջախջախիչ հաշվով պարտվեց Բուլղարիային
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը Բուլղարիայում շարունակում է պայքարը Եվրո-2027-ի որակավորման առաջին փուլում, գրում է armsport.am-ը:
Երկրորդ տուրի խաղում Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը մրցեց տանտերերի՝ Բուլղարիայի հասակակիցների հետ և պարտություն կրեց 0-10 հաշվով:
Հիշեցնենք, որ ընտրական այս մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0-11 հաշվով զիջել էին Իռլանդիայի հավաքականին։
Որակավորման փուլի հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Վրաստանի Մ-19 հավաքականի հետ:



