Պեսկովը վստահեցնում է՝ Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկրների ղեկավարների զրույցը որակել էր որպես ջերմ ու ընկերական։ Զրույցը մոտ կես ժամով ավելի երկար է եղել, քան նրանց նախորդ հեռախոսազանգը։



