կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մայիսի 22-ին արևի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Մայիսի 22-ին արևի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Գիտնականները մայիսի 22-ին Արեգակի վրա երեք ուժեղ բռնկում են գրանցել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG):

«Մայիսի 22-ին գրանցվել է նախ M1.2 դասի բռնկում 31 րոպե տեւողությամբ, այնուհետև M2.3 բռնկում՝ 44 րոպե տեւողությամբ։ Ավելի ուշ Արեգակի վրա M1.5 բռնկում է տեղի ունեցել՝ 21 րոպե տևողությամբ»,- հայտնում է IPG-ն։

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, A, B, C, M և X:

  • Կիսվել: